Վրաստանի Սահմանադրական դատարանը ձեռնամուխ է եղել նախագահի իմփիչմենթի հարցի քննարկմանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ իմփիչմենթի հարցը գրանցվել է Սահմանադրական դատարանում և քննարկվում է ատյանի կողմից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Սահմանադրական դիմումի հեղինակները 2023 թ. սեպտեմբերի 12-ին դիմել են Սահմանադրական դատարան՝ անցնելով սահմանադրական դիմումի գրանցման ընթացակարգերը. սեպտեմբերի 14-ին հարցումը գրանցվել է օրենսդրությանը համապատասխան: Գործը փոխանցվել է Սահմանադրական դատարանի պլենումի դիտարկմանը, որն այն կքննարկի և մեկ ամսվա ընթացքում եզրակացությունը կներկայացնի խորհրդարանին», – հաղորդել է Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 1-ին Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել էր նախագահի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու մասին։ Պատճառը դարձել է այն, որ Զուրաբիշվիլին, չնայած կառավարության մերժմանը, մեկնել էր Եվրոպա՝ ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպելու։ Այսպիսով, Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը, որի համաձայն՝ նախագահը կարող է արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն նախարարների կաբինետի համաձայնությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ

Հաջորդը

Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի եռակի չեմպիոն Հաջի Ալիևին` դուրս գալով կիսաեզրափակիչ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը խախտում է հրադադարի համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր հայ ռազմագերիներին․ Բրեդ Շերման

Կոնգրեսականը ֆեսյբուքում գրել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թեմայով խոսել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ եվրոպական և…
Դիտել

Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին

Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարել է․ «Եռակողմ հայտարարության դրույթներն ապահովելու, Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում լայնածավալ սադրանքները ճնշելու, հայկական զինված ուժերի զինաթափումն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share