«Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների հարցը մեզ անհանգստացնում է, այդ հարցը մեր օրակարգում է․Արթուր Հովհաննիսյան

«Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների հարցը մեզ անհանգստացնում է, ինչպես հանրության մեծ մասին։ Այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է»․ այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է։ Քննարկումներ են տեղի ունենում։ Քննարկումների արդյունքում երբ որոշումներ կլինեն, այդ որոշումների մասին բոլորս կիմանանք ինստիտուցիոնալ ճանապարհով»,- ասել է Հովհաննիսյանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ հանրության շրջանում առկա անհանգստությունները կան նաև իշխող քաղաքական թիմում, և այդ կոնտեքստում էլ քննարկվում է։

Հարցին՝ քննարկվում է նրանց դուրս հանելու՞, թե՞ թիվը շատացնելու տարբերակը, պատգամավորը պատասխանել է.
«Ես կարծում եմ, որ մեր հանրության անհանգստությունները չեն վերաբերում նրան, որ սահմանապահների թիվը փոքր է, այլ նրան, որ սահմանապահները թիվ ունեն»։

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ 6 տարիների ընթացքում բազմաթիվ իրողություններ ի հայտ եկան, և, հետևաբար, յուրաքանչյուր իրողություն իր հետևից պետք է բերի որոշակի դատողություններ, որոշումներ և գործողություններ։ 

«Նույն տրամաբանությամբ, ցավոք, ուշ գլխի ընկանք, որ ՀԱՊԿ անվտանգային կառույցը չի աշխատում։ Բայց սա ոչինչ չի նշանակում։ Սա նշանակում է՝ որ պահին խնդիր է առաջանում, պետք է գնալ և այդ խնդիրը լուծել»,- ավելացրել է պատգամավորը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ սահմանադրական փոփոխությունները կամ ներքին իրավակարգավորումները ՀՀ ներքին գործն են․ Ռուբինյան

Հաջորդը

Ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող անձանց գործը դատախազն ուղարկել է դատարան

Առնչվող նյութեր
Դիտել

«Զվարթնոցի» նախկին պետից պահանջում են բռնագանձել 662 մլն դրամ և 2 անշարժ գույք

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  (ՔՏՀԱ) պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ազգային…
Դիտել

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Թամարա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Կոտայքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share