«Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների հարցը մեզ անհանգստացնում է, այդ հարցը մեր օրակարգում է․Արթուր Հովհաննիսյան

«Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների հարցը մեզ անհանգստացնում է, ինչպես հանրության մեծ մասին։ Այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է»․ այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է։ Քննարկումներ են տեղի ունենում։ Քննարկումների արդյունքում երբ որոշումներ կլինեն, այդ որոշումների մասին բոլորս կիմանանք ինստիտուցիոնալ ճանապարհով»,- ասել է Հովհաննիսյանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ հանրության շրջանում առկա անհանգստությունները կան նաև իշխող քաղաքական թիմում, և այդ կոնտեքստում էլ քննարկվում է։

Հարցին՝ քննարկվում է նրանց դուրս հանելու՞, թե՞ թիվը շատացնելու տարբերակը, պատգամավորը պատասխանել է.
«Ես կարծում եմ, որ մեր հանրության անհանգստությունները չեն վերաբերում նրան, որ սահմանապահների թիվը փոքր է, այլ նրան, որ սահմանապահները թիվ ունեն»։

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ 6 տարիների ընթացքում բազմաթիվ իրողություններ ի հայտ եկան, և, հետևաբար, յուրաքանչյուր իրողություն իր հետևից պետք է բերի որոշակի դատողություններ, որոշումներ և գործողություններ։ 

«Նույն տրամաբանությամբ, ցավոք, ուշ գլխի ընկանք, որ ՀԱՊԿ անվտանգային կառույցը չի աշխատում։ Բայց սա ոչինչ չի նշանակում։ Սա նշանակում է՝ որ պահին խնդիր է առաջանում, պետք է գնալ և այդ խնդիրը լուծել»,- ավելացրել է պատգամավորը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ սահմանադրական փոփոխությունները կամ ներքին իրավակարգավորումները ՀՀ ներքին գործն են․ Ռուբինյան

Հաջորդը

Ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող անձանց գործը դատախազն ուղարկել է դատարան

Առնչվող նյութեր
Դիտել

Պատվաստանյութի ձեռք բերման աշխատանքներ են ընթանում․Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

Կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ Կովաքսի հարթակում բանակցությունները շարունակվում են, որոշակի ընդհանուր դանդաղում…
Դիտել

Տիգրանաշենում արշալույսները խաղաղ են (տեսանյութ)

Տիգրանաշեն. հայկական մեծ և թուրքական փոքր անցյալով գյուղ Հայաստանում։ 19 քառակուսի կիլոմետր տարածքով գյուղը ժամանակին յուրային էր օտարների…
Դիտել

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների հետագա զարգացման. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս Կրտսերին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում…
Դիտել

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կոչը կառավարության անդամներին

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կոչ է անում ՀՀ Կառավարության անդամներին չհաստատել  և ընթացք չտալ ՀՀ արդարադատության նախարարության հանրային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share