«Может завтра, может послезавтра»․ ընդդիմության երկընտրանքը

Եղանակով պայմանավորված ընդիմջումներով երկիրն ու Արցախը փրկողները կանգնած են բարդ երկընտրանքի առաջ։ Երկընտրանք, որը ցանկացած պարագայում կլինի փողոցի ընդդիմության քաղաքական մահախոսականը։

Արդեն կես ամսից ավելի շարունակվող անհնազանդության ակցիաները՝ կազմակերպիչների համար ցանկալի արդյունք չեն տալիս։ Աղմուկը կա, իսկ արդյունքը չկա։

Ինչպես կասեր «Հարսնացուն հյուսիսից» հայտնի ֆիլմի հայտնի հերոսը՝ «Может завтра, может послезавтра»․․․․․Նույն տրամաբանությամբ ընդդիմությունը գնում է իշխանափոխության՝ համակիրներին հավաստիացնելով թե իբր իշխանությունն այսօր կամ վաղն արդեն հեռանալու է։ Իրականում հեռանում է հենց ընդդիմությունը։ Հեռանում է իր նախնական կարգախոսներից։

Արցախի փրկության համար խորհրդարանից փողոց դուրս եկած ընդդիմադիրները հիմա էլ որոշել են աշխարհաքաղաքական կոչերով հանդես գալ։ Նախ՝ ԱՄՆ և Եվրամիության դեսպանին ցանկացան մերժել, հետո՝ Լիտվայի նախագահին։ Իսկ, թե ինչով են նրանք առաջացրել ընդդիմադիրների դժգոհությունը շատ ակնհայտ է՝ ընդամենը ուղղակի կամ անուղղակի փաստել են իրականությունը։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին իշխանությունն կրակելով, կամ դաժանորեն ծեծելով ցրում էր ցանկացած բողոքի ակցիա։ Ավելին ոստիկանների հետ ցանկացած հպում՝ մարդկանց համար կարող էր արժենալ մի քանի տարվա ազատազրկման։

Իսկ այսօր պատկերը հակառակն է։ Բառացառությամբ մեկ-երկու դեպքի, ոստիկանությունը ոչ միայն չի ծեծում, այլև երբեմն ինքն է հարվածի տակ ընկնում՝ հաճախ կոշտ, երբեմն էլ «նուրբ»։

Փողոցում հայտնված ընդդիմության վիճակը նախանձելի չի կարելի համարել։ Դրսում մնալն արդեն ոչ միայն անիմաստ է դառնում, այլև անլուրջ։ Խորհրդարան վերաառնալը ևս ընդդիմությանը անլուրջ իրավիճակի առաջ է կանգնեցնելու։ Հետևաբար ընդդիմության միակ փրկությունը կարող է դառնալ եղանակը և մայիսյան ձմեռը։ Հայկական իրականությունում եղանակով պայմանավորված են եղել գրեթե բոլոր ներքաղաքական զարգացումները։ Չստացվեց թեժ գարուն, կփորձեն թեժ աշուն, ձմեռը ցուրտ է, իսկ ամառը՝ հանգստի համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հաջորդը

Եռակողմ հանդիպման մանրամասները

Առնչվող նյութեր
Դիտել

Վստա՛հ եղեք, կառավարությունը յուրաքանչյուրիդ կողքին է. Վահրամ Դումանյան

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի  օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Խոնարհումով…
Դիտել

Բաքուն և Անկարան պայմանավորվել են ավելացնել ադրբեջանական գազի արտահանումը Թուրքիա

Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը խոսել է գազի արտահանման թեմայից․ «Ադրբեջանական գազի…
Դիտել

ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս. ՊՆ

ՀՀ Պաշտօանության մամուլի խոսնակը տեղեկքցնում է, որ ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share