Ադրբեջանական բանակի թիրախում դարձյալ Արցախի խաղաղ բնակիչներն են

Ապրիլի 28-ին ժամը 12:15-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ:

Դեպքի վայր մեկնած տեղամասայի տեսուչը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում Ասկերան քաղաքի բնակիչ Արթուր Ռամազյանը «Բելառուս 82» մակնիշի տրակտորով, նշված տարածքում գտնվող նռան այգում, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ։

Վերջինս գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել է։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից ժամանակավորապես կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները

Հաջորդը

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Լենցովը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ամենօրյա տեղեկագրում չորեքշաբթի երեկոյան հաստատեց, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի պաշտոնում Անդրեյ Վոլկովին…
Դիտել

Զոհվածների աճյունների որոնումները կրկին դադարեցվել են

Եղանակի պատճառով մարտի 13-ին դադարեցվել են ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Արցախի…
Դիտել

Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով այս օրերին գտնվում է Երևանում և չի կարողանում վերադառնալ Արցախ, տեղեկացրել է,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share