Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Արցախ մտնող միակ գազատարը

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, միջազգային հանրության թողտվության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն։

Նշենք, որ ավելի վաղ՝ հունվարի 9-ին, ադրբեջանական կողմի միջամտությամբ խափանվել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։

Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը շարունակաբար աճելու միտում ունի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պարեկային ծառայության մուտքով քաղաքացի-ոստիկան հարաբերությունների նոր մակարդակ ենք ունենալու․ Փաշինյան

Հաջորդը

Եվրոպայում իսկական որս է սկսվել հայ ֆուտբոլիստի նկատմամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Լեռնային գոտիներում սպասվում է ձյուն. առանձին հատվածներում՝ նաև բուք

Հայհիդրոմետը տեղեկացնում է. Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ի կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում…
Դիտել

Երևանի նախկին քաղաքապետ Ե․ Զախարյանի և 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Երևանի նախկին քաղաքապետ Ե․ Զախարյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով գույքը վատնելու դեպքով՝ վերջինիս եվ 2…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share