Ադրբեջանը Արցախի մի քանի գյուղերի ուղղությամբ կիրառում է խոշոր տրամաչափի զենքեր. Ահ ՆԳ

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ Այս մասին հերթական հաղորդագրությունն է տարածել ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունը։

«Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում:

ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին:

Միաժամանակ հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- նշված է հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանն կնվազի 6-8 աստիճանով

Հաջորդը

Ռուս-ուկրաինական պատերազմ. օր 17-րդ

Առնչվող նյութեր
Դիտել

Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայության միջև երկխոսությունը այժմ կենսական է. Միշել

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին և Քիշնև սպասվող հանդիպմանը։  Միշելը, մասնավորապես,…
Դիտել

ՃՏՊ Վերնաշեն գյուղի մոտակայքում․ կան տուժածներ և զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայիսի 1-ին, ժամը 19։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է…
Դիտել

Ալիևը կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից զերծ մնալու համաձայնությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խախտել է Սոչիի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share