Ադրբեջանը երկրի երեսից ոչնչացրել է Հայրենականում զոհվածների հուշարձանը․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Թվիթեր»-ի իրմիկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից օկուպացված Բերձորում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի ոչնչացմանը:  

«Հետաքրքիր է՝ զոհերի հուշարձանի քանդմանը արձագանք կլինի՞, ռեպորտաժներ կլինե՞ն, թե բավարարվենք կողմերին զսպվածություն ցուցաբերելու սովորական կոչով։

Երկակի ստանդարտներ․․․իսկ հետո զարմացած դեմքով՝ «ինչ, որտեղ է տեղի ունեցել»,- գրել է ԱԺ խոսնակը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել քաղաքի կենտրոնում՝ բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։

Հուշահամալիրի երեք պատերին հերոսների անուններն է փորագրված եղել: Փառքի հուշահամալիրը ընդգրկում էր երեք խաչքար: Մեկը նվիրված էր «Հատուկ գնդին», մյուսը՝ Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին և երրորդը՝ Վազգեն Սարգսյանին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Հաջորդը

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև. Փաշինյան

ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով, Երևանում…
Դիտել

Ադրբեջանի Պն-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իբր կրակ…
Դիտել

Առանձին մենք մեկ կաթիլ ենք, միասին մենք օվկիանոս ենք․ Քըլըչը արձագանքնել է Ռուբինյանին

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Twitter-ի իր էջում տարածել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի գրառումը, որ հայ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share