Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը մենք հակադրում ենք սեփական հողում ազատ ապրելու մեր հստակ վճռականությունը. Գուրգեն Ներսիսյան

Այսօր Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու՝ Հայաստանի Հանրապետության սահմանին միացող ճանապարհահատվածը (Լաչինի միջանցքում) և սկսել անցակետի կառուցման ու կահավորման աշխատանքներ:

Ադրբեջանը կատարել է մի գործողություն, որի անթույլատրելիության և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չլինելու մասին հայտարարվել է բազմիցս ու շատերի կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի կողմից 2023թ. փետրվարի 28-ին Բաքվում:

Ադրբեջանը խախտել է եռակողմ հիմնարար փաստաթղթի դրույթներ, որին հետևելու խստագույն անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել են հրադադարի հիմնական երաշխավոր ՌԴ-ն, հավաքական Արևմուտքը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները, փաստաթուղթ, որը հիմք են ընդունել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Արցախի Հանրապետության ժողովուրդն իրավունք ունի ակնկալելու, պահանջելու հիշյալ դերակատարներից՝ հնչեցնելու հստակ գնահատականներ, ձեռնարկելու գործնական քայլեր և սպասում է դրանց: Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը մենք հակադրում ենք սեփական հողում ազատ ապրելու մեր հստակ վճռականությունը՝ չբացառելով այդ նպատակին հասնելու ոչ մի միջոց:

Ողջամտորեն ակնկալում ենք, որ հայրենիքից բռնությամբ զրկվելուն կամ բռնի հպատակեցվելուն հակադիր մեր վճռականությունն ու սեփական իրավունքների համար մեր արդար պայքարն ի վերջո կստանան միջազգային պատշաճ աջակցություն։

ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն (տեսանյութ)

Հաջորդը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը հայերի ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով

Առնչվող նյութեր
Դիտել

Մարսելում շենքի պայթյունից հետո փլատակներից 2 հոգու մարմին է հայտնաբերվել

Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել քաղաքում 4-հարկանի բազմաբնակարան շենքը գետնին է հավասարվել պայթյունի հետևանքով: Շենքի փլատակներից 2 հոգու մարմին…
Դիտել

Ռուս սակրավորները Մարտակերտում շարունակում են ականազերծել գյուղատնտեսական նշանակության հողերը

Ռուսաստանի խաղաղապահները շարունակում են ականներից և պայթյունավտանգ առարկաներից մաքրել Արցախի տարածքը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Ռուս զինծառայողներն այս…
Դիտել

Դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն․ԱՆ

Առողջապահության նախարարության հայտարարությունը․ «Հաշվի առնելով մամուլում և համացանցում շրջանառվող տեղեկատվությունը` ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում…
Դիտել

Թալին-Լանջիկ (18.7կմ) հատվածում ասֆալտապատումն ավարտվել է

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ (18.7կմ) հատվածում ասֆալտապատումն ավարտվել է։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ այս պահին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share