«Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են պլանավորված պրովոկացիա». Ա. Քոչարյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ադրբեջանցի «բնապահպան» ակտիվիստների՝ վերջին շրջանում իրականացրած գործողություններին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են լավ պլանավորված պրովոկացիոն գործողություններ՝ լարվածություն ստեղծելով Արցախում. 

«Բնականաբար, նրանց ակնկալիքն այն է, որ այդ լարվածությունը տեղափոխվի նաև Հայաստան։ Կարծում եմ՝ պետք է լինել սառնասիրտ, իրենց ցանկություններն իրենց ցանկություններն են, մեր նպատակները մնում են նույնը. անվտանգ կյանք Արցախի մեր հայրենակիցների համար և անվտանգության միջավայրի կառուցում՝ Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության տարածքում»,- նշել է Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանը պետք է մի բան իմանա, որ նման քայլերով ստիպում է, որ Արցախը և Հայաստանն իրենց անվտանգության միջավայրը դարձնեն ավելի գերակա. 

«Նրանք ստիպում են, որ մեր անհաջողություններից դասեր քաղելու գործընթացը լինի շատ ավելի արագ քայլերով»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սա բացահայտ սադրանք է․ Էդմոն Մարուքյան

Հաջորդը

Այսօր երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ և մառախուղ

Առնչվող նյութեր
Դիտել

«Դպրոցից դեպի տիեզերք». այց Արցախ և ՀՀ մարզեր

Շարունակվում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Հայկական աստղագիտական ընկերության կողմից անցկացվող «Դպրոցից դեպի տիեզերք» դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2022թ-ի…
Դիտել

Գերեվարված ադրբեջանցիները վերադարձնելու դիմաց որևէ բան չենք ուզել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց ասուլիսում պատասխանել է հարցին, թե ինչի՞ դիմաց են Ադրբեջանին վերադարձվել մի քանի…
Դիտել

Մանրաձկան որսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակվում են

Այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների հետ համատեղ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share