Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում։

«Սև լճի տարածքում ադրբեջանական ուժերին հաջողվել է մինչև 3,5 կմ առաջանալ։ Առաջին գործողությունը, որ արվել է ՊՆ, ԱԳՆ, կառավարության կողմից, իրադրության գնահատումն է, թե որն է իրականում ադրբեջանցիների նպատակը՝ այդտեղ հայտնվելու։ Եվ այս իրադրության գնահատումից է կախված մեր գործողությունների հետագա ողջ ընթացքը։ Մեր գնահատականը եղել է միանշանակ, որ Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում։ Այսինքն՝ սա լոկալ ակցիա չէ, մի բլուրի, մի լեռան վերաբերյալ։ Եվ սա ապացուցող մի քանի փաստարկներ կան»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի՝ մի քանի տեղանքներում ևս փոքր նման գործողություններ են իրականացվել; Այդ տեղանքներում իրենց գտնվելը Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով՝ այդ տարածքները փորձելով ներկայացնել իբրև ադրբեջանական։ Բայց իրենք էլ գիտեն, որ Ադրբեջանի տարածքում չեն գտնվում։

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը ՀՀ տարածքի նկատմամբ բացահայտ սպառնալիքներով հանդես եկավ՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։

«Ինչպես ինքն  է հորջորջում՝ Զանգեզուրի միջանցքի տեսքով։ Եվ հաջորդ կարևոր փաստարկը՝ եթե ուշադիր նայենք քարտեզին, կտեսնենք, որ Սև լիճը գտնվում է ՀՀ հարավային հատվածի ամենանեղ հատվածում, որտեղ Հայաստանի Արևելյան և Արևմտյան սահմանների միջև հեռավորությունը ամենաքիչն է բոլոր տեղանքներից։ Ահա այս փաստերի արձանագրման բերումով է, որ մենք վերլուծելով իրավիճակը՝ որոշում ենք կայացրել գործի դնել ՀՀ անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները։ Այսինքն՝ եթե այստեղ խնդիրը լիներ մի տեղանքի, մի բլուրի վերաբերյալ, Հայաստանի Զինված ուժերը ի վիճակի են արագ լուծել տեղային առոմով հարցը։ Բայց քանի որ մեր վերլուծությունը ցույց է տվել, որ գործ ունենք մեծ հավանականությամբ ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ, որոշում է կայացվել գործարկել ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմը»,- ասաց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի

Հաջորդը

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահի կողմից տրվել են համապատասխան կարգադրություններ

Առնչվող նյութեր
Դիտել

Գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան

Ինչպես և կանխատեսվել էր, մայիսի 21-ին ու 22-ին արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ…
Դիտել

Հռոմի Պապն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին

Հոկտեմբերի 25-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Շնորհակալություն…
Դիտել

Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC տեղեկացնում է, որ Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` մայիսի 24-ի երեկոյան…
Դիտել

ՀՀ-ն պատրաստակամ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Nouvelles d’Arménie» ամսագրին. Ինչպիսի աշխարհաքաղաքական վիճակում է գտնվում Հայաստանը 44-օրյա պատերազմից գրեթե…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share