Ադրբեջանցիները կրակել են թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա. Պն

ՀՀ ՊՆ հաղորդմամբ, հուլիսի 31-ին, ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Մասնավորապես թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա լրջորեն վնասելով այն:

Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո թշնամու կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

HovoTattoo․ դաջվածքների գյումրեցի վարպետը (տեսանյութ)

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Լարսը բացվեց

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Վրաստանի պատկան մարմինների կողմից իրականացված ինտենսիվ վերականգնողական աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս…
Դիտել

«Կոլցո» (Օղակ) գործողության ժամանակ ադրբեջանցիներին աջակցել են ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և 4-րդ բանակի ստորաբաժանումները․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ «Կոլցո» (Օղակ) գործողության 30-րդ տարելիցի կապակցությամբ «Ֆեյսբուքում» գրառում է կատարել․ «Ապրիլի 30-ին լրացավ…
Դիտել

Կորոնավիրուսի դեմ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացել է 15 հազար 539 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է՝ ընդհանուր առմամբ 1 միլիոն 959 հազար 789 պատվաստում: Ամբողջական պատվաստումների թիվը (երկու դեղաչափ)…
Դիտել

Սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ

Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share