Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար քաղաքի բնակչի 32 կովն ու 13 հորթը

Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. հոկտեմբերի 03-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի չեզոք գոտուց նույն քաղաքի 1956թ. ծնված բնակչին պատկանող 32 գլուխ կով և 13 գլուխ հորթ բացահայտ հափշտակելու և վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 12.370.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:

ԱՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-31-ը գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով

Հաջորդը

Ովքեր կարող են դիմակ չկրել փակ տարածքներում

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԻՄ ընտրություններ․ Իշխող ուժը պարտվեց Գյումրիում եւ Գորիսում

Երեկա Հայաստանի 9 համայնքում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ըստ նախնական արդյունքների Գյումրիում հաղթել է «Բալասանյան դաշինքը»,…
Դիտել

Ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից։ Հուլիսի 24-ին ոստիկանության…
Դիտել

Ձերբակալվել է Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի զարմուհին

Իրանի հոգևոր առաջնորդ և գերագույն այաթոլլա Ալի Խամենեիի զարմուհին՝ Ֆարիդե Մորադխանին, ձերբակալվել է այն բանից հետո, երբ համաշխարհային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share