Ադրբեջանցիները միտումնավոր խլացնում են բջջային կապի հասանելիությունն Արցախի տարածքում

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ահազանգում է՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում խլացնել հեռահաղորդակցության միջոցների կապը։

«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցների, մասնավորապես՝ բջջային կապի ու համացանցի խլացման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգել էր դեռևս սույն տարվա օգոստոսին։

Նույն հարցով ԱՀ իրավասու մարմինների և ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում հարցը ներկայացվել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, և վերջիններիս միջամտությամբ խլացումների խնդիրը, կարծես թե, կարգավորվել էր։

Սակայն 2021 թվականի նոյեմբերի 9-ից սկսած Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք Ադրբեջանի նախագահի այցից հետո խնդիրը նորից առաջացել է, և արդեն շուրջ մեկ ամիս է հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով։

Խնդիրն առավել սուր է արտահայտված այն համայքներում, որոնք 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախի տարածքի օկուպացիայի հետևանքով հայտվել են շփման գծի հարևանությամբ։ Որոշ համայնքների պարագայում կապն ընդհանրապես բացակայում է։

Կասկած չկա, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով։

Ադրբեջանն օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով: Կոնկրետ այս պարագայում ադրբեջանական կողմի գործողությունները խոչընդոտներ են ստեղծում Արցախի ժողովրդի՝ հեռախոսային կապից և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու ազատության և տեղեկացված լինելու իրավունքի համար։

Պատկան մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի ուշադրությունը կրկին հրավիրում եմ այս խնդրին, որը կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլ հստակ կրում է հումանիտար բնույթ»,- նշված է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի տարածած հայտարարությունում։



Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դժբախտ պատահար Արարատ քաղաքում

Հաջորդը

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչներին

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ-ի և Հայաստանի միջև երկկողմ կապերը հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի. Վլադիմիր Պուտինի ուղերձը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է հայ-ռուսական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ՝ նշելով, որ ՌԴ-ն և Հայաստանը համագործակցության…
Դիտել

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի նախագահությունը հանձնեց Թունիսին

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի նախագահությունը հանձնեց Թունիսին:  Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով.  «Նախագահող…
Դիտել

Գազալցակայանի տարածքում հարձակվել են ոստիկանության Ջերմուկի բաժնի պետի վրա

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու ՆԳՆ ոստիկանության…
Դիտել

«Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան և ՀԱԷԿ ղեկավարությունը հուշագիր են ստորագրել

Հունվարի 20-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայում քաղաքում «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը ստորագրել են Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share