Ազգային ժողովն ընդունեց զինծառայությունից խուսափածների նկատմամբ համաներում կիրառելու մասին օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 83 կողմ ձայնով ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած ու ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց, որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, եւ որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:

Առաջարկվում է համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զախարովան Երևանից լուսանկար է հրապարակել

Հաջորդը

Moderna-ն COVID-ի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ է ճանաչվել

Առնչվող նյութեր
Դիտել

Կատար 2022. Բրազիլիան խոշոր հաշվով հաղթեց Հարավային Կորեային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում մրցեցին Բրազիլիայի և Հարավային Կորեայի հավաքականները: Բրազիլացիները 4:1 հաշվով հաղթեցին մրցակցին և դուրս…
Դիտել

Չինաստանից կենդանի թռչնի, թռչնամթերքի և մի շարք այլ ապրանքների ներմուծման արգելանքը վերացվել է. ՍԱՏՄ

Հուլիսի 12-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով, ուժը կորցրած է ճանաչվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից…
Դիտել

Արցախում Ադրբեջանը խախտել է հրադադարը. կիրառել է նռնականետ.ՊԲ

Մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share