Ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Սկոպյեում (տեսանյութ)

ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի շրջանակում Սեպտեմբերի 2-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Մեր ընտրանին առաջին մարզումն է անցկացրել Սկոպյեում։

Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Սարգիս Ադամյանը, Վահան Բիչախչյանը, Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը և Արշակ Կորյանը նույնպես միացել են Հայաստանի ազգային հավաքականին: Հյուսիսային Մակեդոնիա ժամանած բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը:

ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի շրջանակում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին կհյուրընկալվի Գերմանիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 8-ին կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին:

Հիշեցնենք, որ ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային ընտրանն ընդգրկված է J խմբում Գերմանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռումինիայի, Իսլանդիայի ու Լիխտենշտեյնի հավաքականների հետ:

Անցկացրած 3 խաղից հետո Խոակին Կապառոսի սաները 100-տոկոսանոց արդյունք են ցույց տվել եւ 9 միավորով միանձնյա գլխավորում են խմբի մրցաշարային աղյուսակը: Հյուսիսային Մակեդոնիայի ու Գերմանիայի հավաքականները 6-ական միավորով համապատասխանաբար 2-3-րդ հորիզոնականում են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ծնողին հորդորել ենք չկառուցել դամբարանատիպ շիրմաքար՝ ստվերելով այլ շիրմաքարեր. ՊՆ պարզաբանումը (տեսանյութ)

Հաջորդը

Հրդեհ Լճաշեն գյուղում

Առնչվող նյութեր
Դիտել

Հուլիսի 14-ը կապիտան Սոս Էլբակյանի հիշատակի օրն է

2020 թ. հուլիսի 14-ին Տավուշում հակառակորդի սադրիչ գործողությունների հետևանքով սկսված ռազմական բախման ընթացքում զոհվեց կապիտան, զորամասի հրետանու շտաբի…
Դիտել

Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանք և Ամարաս

Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանքի հնագույն վանական համալիր՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի ուղեկցությամբ, այս մասին այտնում է…
Դիտել

ՌԴ Պն-ն նախազգուշացրել է Կիևում ռազմական օբյեկտներին սպասվող հարվածների մասին

Ռուս զինվորականները Կիևում հարված կհասցնեն ռազմական օբյեկտներին և տեղեկատվական և հոգեբանական գործողությունների 72-րդ գլխավոր կենտրոնին, ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share