Ալեն Սիմոնյանի ուղերձը շրջանավարտներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի առթիվ: Ուղերձում ասվում է.

Սիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ Վերջին դասի առթիվ` մաղթելով բարձր առաջադիմություն ուսման շարունակության մեջ:

Այնքան էլ շատ չի անցել այն օրից, երբ Վերջին դասը Վերջին զանգ էր կոչվում, իսկ շրջանավարտ էին համարվում միայն տասներորդցիները: Այդ տարիներին Վերջին զանգն անցնում էր մեծ աշխուժությամբ եւ ոգեւորում էր անգամ նրանց, որոնք կապ չունեին ավարտական երեկոյի հետ:

Այսօր ավելի զուսպ ու համեստ է նշվում օրը, սակայն նույնն են ուսուցիչներին նվիրված մաղթանքներն ու շրջանավարտների ծնողների հույզերը: Ժամանակակից աշխարհն առաջին հերթին մրցունակություն է պահանջում, եւ յուրաքանչյուր ծնողի նվիրական երազանքն է դպրոցն ավարտող երեխային տեսնել որեւէ հայտնի բուհի ուսանող կամ հմուտ մասնագետ՝ պայծառ ապագայի բոլոր երաշխիքներով:

Սիրելի՛ շրջանավարտներ, հավատացեք, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է:

Խելացի մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա. նոր կյանքի ճանապարհին դուք նման օրինակների պակաս չեք ունենա: Փորձեք ձեւավորել ձեր ես-ը, փորձեք դառնալ ձեր լավագույն տարբերակը եւ չծուլանալ: Իսկ այսօր վայելեք ձեզ լիարժեքորեն պատկանող օրը, որովհետեւ վաղվանից ավարտական քննությունների եք պատրաստվելու:

Լուսավոր ապագա եմ մաղթում ձեզ, միշտ սիրով հիշեք ձեր ուսուցիչներին, որոնց շնորհիվ դարձել եք գրագետ, ու ջերմորեն հիշեք դպրոցական տարիները, որովհետեւ մի օր հաստատ պարզվում է, որ դրանք ամենաանհոգն էին:

Բարի երթ եւ հաջողությամբ հաղթահարված քննաշրջան եմ մաղթում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դուք եք պետության վաղվա հենասյունը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ շրջանավարտներին

Հաջորդը

Պատերազմի ընթացքում ապօրինի ձեռք է բերվել և պահվել 45 ինքնաձիգ, 2000-ից ավելի փամփուշտ, այլ ռազմամթերք. Դատախազություն

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական…
Դիտել

Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի․ Պապոյան

Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի, բայց Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, ունի որոշակի պարտավորություններ ՀԱՊԿ մյուս անդամ երկրների նկատմամբ…
Դիտել

Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել Կիրանցում դանակով կատարած խուլիգանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share