«Ալրաղաց» ընկերության տարածքում տեղի ունեցած փլուզման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են՝ հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ ապրիլի 1-ին Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 2-րդ հասցեում գտնվող «Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում պահուստարանների քանդման աշխատանքների ընթացքում նշված շինության փլուզման հետևանքով փլատակներն ընկել են նույն հասցեի հարևանությամբ գործող խաղալիքների պահեստի, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի երկաթգծերի վրա, որի հետևանքով խաղալիքների պահեստի վարձակալը և գույքի սեփականատերը կրել են էական վնասներ:

Դեպքի առթիվ ապրիլի 1-ին ՀՀ քննչականկոմիտեի ԵՔՔՎ Էրերունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ «Ալրաղաց» ԲԲ ընկերության շահագործման ոչ պիտանի պահուստարանի քանդման աշխատանքներն իրականացվել են Ա/Ձ-ի կողմից, որը մինչ այդ «Ալրաղաց» ԲԲԸ-ի հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա ևս իրականացրել է բազմաթիվ այլ պահուստարանների քանդում։

Վարույթի շրջանակում կատարվել են հարցաքննություններ, վերցվել են անհրաժեշտ փաստաթղթերը, նշանակվել է դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է, քննության առարկա են փլուզման հանգամանքների պարզումը, իրականացված քանդման աշխատանքների՝ անվտանգության և շինարարական նորմերին համապատասխանությունը, ինչպես նաև աշխատանքների թույլտվության և կատարման իրավապայմանագրային պայմանների և ժամկետների պահպանվածության հարցը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի է Մոսկվայում Սիրիայի հարցով բանակցությունների օրը

Հաջորդը

Միջնաժամկետ բյուջետային հայտում առաջարկվում են կրթական մի շարք նոր նախաձեռնություններ

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական երկու խմբակցությունների ղեկավարների հետ

Իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանմարտի 13-ին հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ…
Դիտել

ՄԻՊ-ը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է հավաքագրել Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտության վերաբերյալ տեղեկատվությունը։ Այդ…
Դիտել

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի ղեկավարները

Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ գերատեսչության ղեկավարն ու ԶՈւ գլխավոր շտաբի պետը հեռախոսազրույցներ են ունեցել…
Դիտել

ՄԻՊ-ի եւ իրավապաշտպանների համատեղ հայտարրաությունը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և ՄԻԵԴ-ում հայ գերիների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share