Ականների տեղադրումը եղել է բացառապես շփման գծում. ՊԲ խոսնակի արձագանքն Ալիևի հայտարարությանը

Պաշտպանության բանակի կողմից ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի զինված ուժերի հետ շփման գծում, և այդ գործընթացը կատարվել է երկուստեք: Այս մասին «Արցախպրես»-ի հարցադրմանն ի պատասխան ասել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:

Հոկտեմբերի 13-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է Արցախի բռնազավթված տարածքներում հայկական կողմի, իբր, նպատակաուղղված կերպով շուրջ մեկ միլիոն ականների տեղադրման մասին:

Սուրեն Սարումյանի խոսքով՝ առաջին պատերազմից հետո ադրբեջանական կողմի տեղադրած ականների մաքրման բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել, սակայն, հաշվի առնելով դրանց ծավալները, հարյուրավոր հեկտարներ դեռևս ականապատված են։

Մեր զրուցակցի պնդմամբ՝ այդ տարածքներում տեղադրված ականների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը միայն ադրբեջանական կողմին է հայտնի, և այս առումով հայկական կողմին ուղղված մտացածին մեղադրանքները միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԼՂ ժողովուրդն իրավունք ունի պաշտպանելու իր էքզիստենցիալ գոյությունը. Վլադիմիր Վարդանյան

Հաջորդը

Գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել

Առնչվող նյութեր
Դիտել

Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման ժամանել է ԱԳՆ

Հայաստանում գտնվող Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման ժամանեց ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սանջայ…
Դիտել

Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը. Էդմոն Մարուքյան

Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակել…
Դիտել

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև օրս Արցախի տարածքում հայտնաբերվել եւ ոչնչացվել է 558604 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք

Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ 2021թ. ապրիլի 5-ից մինչև ապրիլի 9-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share