ԱՀ ԱԺ նախագահը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին

«Կոռնիձորի հանրահավաքի սիրելի’ մասնակիցներ

Յուրաքանչյուր գործողություն, որ կատարվում է ի զորակցություն Արցախի ու արցախահայության, ողջունելի ու գնահատելի է։
Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան։

Համայն հայության համերաշխությամբ ու հանդուրժողականությամբ միայն կարող է իրականություն դառնալ ցանկացած հայրենանպաստ նախաձեռնություն։

Արցախահայության վճռական կամքն անբեկանելի է, Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի իրացման հարցում ունեցած դիրքորոշումը’ անփոփոխ։

Ժամանակի առաջադրած նոր մարտահրավերներին արցախահայությունը դիմակայում է պատվով ու անկոտրում կամքով’ փորձելով պահել ամբողջ հայության արժանապատվությունը։

Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր հայրենատեր հայերին, ովքեր իրապես մտահոգված են Արցախի ճակատագրով և կամքով լցված Արցախի ապաշրջափակման և արցախահայության ‘ իր հայրենիքում ապրելու և արարելու վճռականությամբ։

Թող ձեր ձայնը լսելի լինի քաղաքակիրթ աշխարհին։

Աստված պահապան համայն հայությանը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի». հանրահավաք Կոռնիձորում

Հաջորդը

Մարդիկ ուզո՞ւմ են ավարտին հասցնել այն «առաքելությունը», որ ավարտին չի հասցրել ադրբեջանական բեկորը․ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Գերմանիա – Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահի հետ

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա –…
Դիտել

Գնել Սանոսյանը Վերին Լարսում հանդիպել է վարորդներին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Վրաստան-Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։…
Դիտել

«Արդար Հայաստան» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

«Արդար Հայաստան» կուսակցության հայտարարությունը. «Հարգելի՛ հայրենակիցներ Քիչ առաջ ՛՛Արդար Հայաստան՛՛ կուսակցության կառավարման խորհուրդը որոշում ընդունեց մասնակցել արտահերթ խորհրդարանական…
Դիտել

394 հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտումներ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share