ԱՀ քաղաքացին հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում

Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորչելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Այս պահին բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվելու են հետաքննության․ Գոռ Աբրահամյան

Հաջորդը

Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման եւ օտարման համար գործող արտոնության ժամկետը կերկարաձգվի

Առնչվող նյութեր
Դիտել

Սա պայքար է սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար. ԱՀ պետնախարար

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շեշտում է՝ Լաչինի արգելափակման պայմաններում արցախցիների պայքարը ոչ թե պարզապես շրջափակման դեմ պայքար…
Դիտել

Հայկական կողմը չի գնդակոծել Շուշիում տեղակայված ադրբեջանական դիրքը. ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share