Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնություն հատկացնել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի օրենսդիրներին կոչ է անում քննարկվող տարեվերջյան ծախսերի փաթեթում ընդգրկել  Արցախին 50 միլիոն դոլարի օգնության փաթեթը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայ դատի հանձնախմբին:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսին հասցեագրված նամակում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը ամերիկահայ համայնքի և կոալիցիոն գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել նրան Կովկասում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ վերջին լսումների համար:

Լսումների ընթացքում Բոբ Մենենդեսն անընդունելի էր անվանել Վաշինգտոնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին և արցախահայերին օգնություն չուղարկելը:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեսին ուղղված նամակում նաև նշվում է հետևյալը. 

«Ինչպես ցավալիորեն երևաց Ձեր լսումների ժամանակ, ԱՄՆ-ի ներկայիս ներգրավվածությունը տարածաշրջանում ղեկավարվում է նավթով հարուստ Ադրբեջանի կողմից՝ կոռումպացված բռնապետություն, որին Բայդենի վարչակազմը թույլ է տվել թելադրել ԱՄՆ-ի քաղաքականությունը»։

Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնին հղած նամակում Համբարյանը շեշտել է. 

«Ինչպես գիտեք, Բայդենի վարչակազմը, ինչպես և նախկինում Թրամփի վարչակազմն Ադրբեջանի ճնշման տակ Արցախին ԱՄՆ մարդասիրական օգնությունն արգելափակելու անխոհեմ և անպատասխանատու քաղաքականություն են վարել՝ չնայած այնտեղ դրա լուրջ կարիքին, ինչպես նաև երկու կուսակցությունների լայն աջակցությանը, որն այս օգնության ծրագիրը վայելում է Կոնգրեսի երկու պալատներում։Արցախին ԱՄՆ-ի օգնության դեմ Ադրբեջանի վետոյի վերացումը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և մեր համայնքի և կոալիցիոն գործընկերների համար օրենսդրական գերակայություն է»:

Սեպտեմբերին կոնգրեսական Փալոնը և Նևադայի կոնգրեսական Դինա Տիտուսը Կոնգրեսի ավելի քան 45 անդամների աջակցությամբ դիմել էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ադմինիստրատոր Սամանթա Փաուերին` կոչ անելով «անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հատկացնելով զգալի ռեսուրսներ» վտանգի տակ գտնվող Արցախի հայ բնակչությանն աջակցելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ-ին՝ Հայաստանին ստարող բանաձև ընդունելու համար

Հաջորդը

Խորհրդարանի բանաձևերը Փարիզի պաշտոնական դիրքորոշումը չեն. Ֆրանսիայի ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Գլխավոր դատախազությունը ստուգում է Ադրբեջանի զինծառայողներին գերի վերցնելու և հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները

Ադրբեջանի ԶՈՒ 6 զինծառայողներին ՀՀ ԶՈՒ-ի կողմից գերի վերցված լինելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները վերհանվել…
Դիտել

Զինդատախազը մանրամասներ է ներկայացրել զորամասի ողբերգական հրդեհի վերաբերյալ

Ինժեներա-սակրավորային սպան, որն օրվա հերթապահն էր, վառարանի կրակը թեժացնելու նպատակով պլաստմասե տարայում գտնվող 5 լիտրանոց ավտոբենզինը բերել է…
Դիտել

Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչները հրաժարվել են հանդիպել Աղդամում. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է․ «Ինչպես գիտեք, Աղդամն արդեն ունի համապատասխան ենթակառուցվածք՝ հանդիպումներ անցկացնելու համար։ Նրանք հրաժարվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share