ԱՄՆ-ը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության ստեղծումը

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության ստեղծումը և հույս ունի, որ դա կնպաստի կողմերի միջև բանակցություններին։ Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք ոգևորված ենք Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից և ողջունում ենք Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ղեկավարի գործողությունները՝ խթանելու համապարփակ խաղաղ գործընթացին», – ասաց նա։

«Մասնավորապես, մենք ողջունում ենք առաջընթացը տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում: Այս առաքելությունը նպատակ ունի կողմերի միջև վստահության ձևավորումը և կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին», – ասել է Պատելը:

Եվրախորհրդի հայտարարության համաձայն՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկսի գործել հոկտեմբերին և կտևի երկու ամիս։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել

Հաջորդը

Թեհրանի եւ Մոսկվայի դեմ պատժամիջոցները հարվածել են Արեւմուտքին. Իրանի նավթի փոխնախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Երևան քաղաքի դատախազը հանձնարարություններ է տվել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը լայն ծավալով շարունակվում է. Այսօր Երևան քաղաքի դատախազ…
Դիտել

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտգործնախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է նախարարների համատեղ մամուլի ասուլիսը
Դիտել

Փրկարարները հայտնաբերել են սպիտակագլուխ անգղ

Հուլիսի 28-ին, ժամը  16։40-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքում շրջայց կատարելիս նկատել են անգղ,…
Դիտել

ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ խորհրդի որոշումը. Լավրով

ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share