ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթությունների մեծ մասը վերջերս արտացոլվել էին «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի»  քննարկումների ընթացքում՝ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի կողմից առաջադրված թվով ութ օրենսդրական փոփոխությունների միջոցով։

Առաջադրված փոփոխությունները ենթադրում են Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և ֆինանսական օժանդակության դադարեցում, ԱՄՆ կառավարության համապատասխան մարմիններից տեղեկատվության պահանջում, թե արդյո՞ք ԱՄՆ ռազմական օժանդակությունից օգտվող պետություններն իրականացրել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, Արցախում ԱՄՆ հումանիտար և զարգացման աջակցության բոլոր ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ վերադարձ, թուրքական արմատական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեության արգելք, զեկույց պաշտպանության քարտուղարից՝ թուրքական անօդաչուներում կիրառված ամերիկյան տեխնոլոգիաների վերաբերյալ՝ այն հարցադրմամբ, թե խաղաղ բնակչության դեմ ամերիկյան ռազմական արտադրանքի օգտագործումը արդյո՞ք չի խախտում ԱՄՆ օրենսդրությունը։

Վերոնշյալ օրենդրական փոփոխությունները ներկայումս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեռևս քննարկման փուլում են։

Միջանկյալ նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեկ ընդունել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի և Թոնի Քարդենասի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունները, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև քննության ենթարկել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների դեպքերը։ Ընդունված փոփոխությունը պահանջում է նաև հետաքննություն անցկացնել Արցախում կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում  ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատանքը՝ հասնելու իր քաղաքական առաջնահերթությունների ամբողջական բավարարմանը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արշակ Կարապետյանը հանձնարարել է ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու հրամանի պահանջների կատարմանը

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

5 մարդու մահվան պատճառ դարձած «BMW X5»-ի վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արզնու խճուղում հինգ մարդու մահվան…
Դիտել

Օշականի տներից մեկում եռամսյա հավաքների ընթացքում ձեռք բերված զինամթերք է հայտնաբերվել

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված ահազանգի հետքերով օպերատիվ խումբն այցելել է Արագածոտնի մարզի Օշական գյուղի տներից մեկը,…
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share