ԱՄՆ կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին վերադառնալ առարկայական քննարկումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարությունը.

ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով բռնության վերջին էսկալացիան։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում կատարել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։

Սահմանին պահպանվող լարվածությունը փաստում է, որ միայն համապարփակ լուծումը, որը թույլ կտա լուծել առանցքային խնդիրները, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները և տարածաշրջանի բնակիչներին թույլ կտա միասին խաղաղ ապրել:

Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ վերադառնալ առարկայական քննարկումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու համար հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գիշերը ադրբեջանցիները կրկին դիմել են սադրանքի. ՊՆ

Հաջորդը

Ժամը 08։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել.ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ովքե՞ր են տուժելու, երբ փողոցի կրկեսն ավարտվի

Ընդդիմությունն արդեն մոտ երկու շաբաթ Երևանի փողոցներում անհնազանդության ակցիաներ է անցկացնում։ Մայիսի 1-ից սկսված ակցիաների նպատակը իշխանափոխությունն է։…
Դիտել

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվող պայմանավորվածությունը ենթակա է լինելու վավերացման ԱԺ-ի կողմից. Նորայր Նորիկյան

Ադրբեջանի հետ դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու նպատակով միջպետական հանձնաժողով ստեղծելու մասին պայմանագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային Ժողովի…
Դիտել

Հայաստանին առաջարկվում է մտածել իր քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու մասին․ Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ազդագիր» կայքին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը Հայաստանին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share