ԱՄՆ-ն Ուկրաինային կմատակարարի հակահրթիռային համալիրներ

ԱՄՆ-ն ծրագրում է այս շաբաթ հայտարարել Ուկրաինայի համար միջին և մեծ հեռահարության հրթիռային պաշտպանության առաջադեմ համակարգեր գնելու մասին, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է BBC-ն։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով գտնվում է Գերմանիայում, որտեղ հանդիպում է G7-ի առաջնորդների հետ, վերջերս հաստատել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ավելի առաջադեմ հրթիռային համակարգեր և զինամթերք:

Ինչպես և սպասվում էր, CNN-ի հաղորդմամբ, Կիևի խնդրանքներին ի պատասխան՝ կհայտարարվի լրացուցիչ ռազմական օգնություն՝ ներառյալ հրետանային զինամթերք և ռադիոտեղորոշիչ:

Կիևը նաև խնդրում է NASAMS հակահրթիռային պաշտպանության համակարգ: Այն կարող է խոցել ավելի քան 150 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները, սակայն ուկրաինացի զինվորականներին, ամենայն հավանականությամբ, պետք է վերապատրաստում, եզրակացնում է CNN-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք

Հաջորդը

Կանադայում հայտնաբերել են մամոնտի ձագի ամբողջական մումիա

Առնչվող նյութեր
Դիտել

Կենտրոնական բանկն զգուշացնում է՝ շրջանառվում են կեղծ հուշանվերային թղթադրամներ

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ հայտնաբերվում են հուշանվերային «թղթադրամներ», որոնք իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին…
Դիտել

Աննա Վարդապետյանն առաջարկել է համայնքային շահի պաշտպանության հայցի շրջանակում ակտիվացնել ուսումնասիրությունները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 14-ին Արմավիրի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցել են նաև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share