ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ, կոնգրեսական Քեթրին Քլարկը անհրաժեշտ է համարում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, որն արդեն վերցերորդ օրն է՝ փակել է Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քլարկը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով․ «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը  հումանիտար ճգնաժամ է։ Հազարավոր հայերի, մասնավորապես տարեցների ու երեխաների կյանքը սպառնալիքի տակ է, եթե չվերականգնվի սննդամթերքի, դեղորայքի և ջեռուցման հասանելիությունը։ Մենք պետք է օգնենք՝ ապահովելու խաղաղությունն ու Ադրբեջանին ենթարկելու պատասխանատվության»։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եղանակի պատճառով Երևանից թռիչքները հետաձգվել են

Հաջորդը

Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը. Արտակ Բեգլարյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է մեկշաբաթյա դասընթաց

Սեպտեմբերի 20-ից 24-ը ԱՄՆ միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի դասախոսական կազմը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացրել է «Խաղաղապահ գործողությունների…
Դիտել

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լուկաշենկոյի հայտարարությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին Հայաստանի վերաբերյալ: «Համոզված ենք, որ Բելառուսի…
Դիտել

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը ՃՈ-ն «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումների շրջանակում կիրականացնի ուժեղացված ծառայություն

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն: «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ և կրթության բնագավառի ներկայացուցիչներ,  Սեպտեմբերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share