Երևանում ԱՄՆ դեսպանության թիմը պատրաստ է աջակցել Ձեզ և Ձեր կառավարությանը․ԱՄՆ Պետքարտուղար

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ պարոն նախարար,Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Միացյալ Նահանգները երկարամյա հանձնառություն ունի աջակցելու Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, և մենք ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված առավել ամուր երկկողմ կապերի ձևավորման համար։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունը Ձեզ հետ աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։ Խրախուսում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը։Միացյալ Նահանգները Ձեր կառավարության գործընկերն է օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում, ինչը պետք է իրականացվի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը զուգահեռ։ Երևանում ԱՄՆ դեսպանության թիմը պատրաստ է աջակցել Ձեզ և Ձեր կառավարությանը մեր երկու երկրների միջև ամուր կապերի պահպանման գործում: Համատեղ կարող ենք առաջ մղել Հայաստանի ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարեկեցիկ ապագայի մեր միասնական շահերը»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երեկ կատարվել է 6664 թեստավորում

Հաջորդը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Առնչվող նյութեր
Դիտել

Ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ. Ջեյմս Ուորլիք

«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում դեսպան Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը Հարց. Մեզ հետ է…
Դիտել

Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են որպես շինանյութ. Դավիթ Բաբայան

Մենք ունենք տեղեկություններ, որ ադրբեջանցիները բարբարոսաբար ոչնչացնում են Արցախի պատմամշակութային կոթողները, գերեզմանատները և գերեզմանաքարերը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարարին

Նոյեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share