ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ռիքերը կայցելի Հարավային Կովկաս

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան), Բաքու (Ադրբեջան) և Երևան (Հայաստան)՝ երկկողմ և տարածաշրջանային առաջնահերթությունների խթանման և տարածաշրջանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման հարցերում ԱՄՆ աջակցությունն արտահայտելու նպատակով։

Վրաստանում փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ռիքերը հանդիպում կունենա Վրաստանի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ՝ քննարկելու Վրաստանի կուսակցությունների ապրիլի 19-ի համաձայնագրի լիարժեք իրականացումն ու Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ շարունակվող ագրեսիան ու օկուպացիան։

Հայաստանում եւ Ադրբեջանում Ռիքերը կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության եւ գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանի դեսպանը այցելել է Մեղրիի սահմանապահ ջոկատ

Հաջորդը

Արցախի նորանշանակ պետնախարարը առաջին խորհրդակցությունն է անցկացրել

Առնչվող նյութեր
Դիտել

Կառավարությունը 5.2 մլրդ դրամ կհատկացնի պետպատվերով մատուցվող բուժծառայությունների համար 

ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը…
Դիտել

Բռնել կոկորդից, բայց դեռ չխեղդել․ Հայկ Դեմոյան

ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ․ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր․ «Ինչպե՞ս մնալ քարտեզի վրա, չդառնալ պահանջներ կատարող կողմ և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share