Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է. ԱՀ նախագահ

Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ Առաջին Հանրապետության տոնի առիթով։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին ուզում եմ իմ շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքը հղել ողջ հայ ժողովրդին, մեր բոլոր քույրերին ու եղբայրներին Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Մեր բազմադարյա պատմության տարբեր շրջափուլերում ստիպված ենք եղել կանգնել նույն մարտահրավերների առջև, դիմակայել նույն փորձությունները, անցնել նույն դժվարությունների միջով: Եվ, չնայած ճակատագրի ծանր հարվածներին, միշտ կարողացել ենք ուժ գտնել մեր մեջ և շարունակել ապրել՝ լուռ ամոքելով չսպիացող վերքերը, նորից ու նորից կառուցելով մեր ավերված տունն ու օջախը, շենացնելով հայրենի հողն ու երկիրը:

Վկան՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, և արդյունքում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը, որն այն ժամանակ անիրականանալի երազանք էր թվում ցեղասպանություն ապրած հայ ժողովրդի համար:

Արցախյան 44-օրյա պատերազմը մեզ կրկին կանգնեցրեց բարդագույն խնդիրների առջև: Մեր առջև կրկին ծառացավ Ադրբեջանի կողմից հերթական անգամ կոպտորեն ոտնահարված մեր հիմնարար իրավունքները պաշտպանելու և այդ ճանապարհին միավորվելու, բոլորի ջանքերն ու ներուժը մեկտեղելու, համընդհանուր ուժերով համազգային խնդիրները լուծելու հրամայականը:

Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը: Դա՛ է Հայաստանի Առաջին Հանրապետության կարևոր դասը, դա՛ է պատմական հերոսամարտեր կերտած մեր սուրբ նահատակների պատգամը, որը պետք է անխախտ ուղենիշ լինի յուրաքանչյուր հայի համար:

Ուրեմն, ամեն մեկս մեր տեղում պարտավոր ենք անել մեզնից կախված ամեն ինչ՝ հանուն հայոց պետականության զորացման, հանուն հայ ժողովրդի հավերժական ու անխափան երթի»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՔՊ-ն չի մասնակցի ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին

Հաջորդը

Մեր ժողովուրդը կարողացավ օրհասական պահին գործել որպես մեկ բռունցք. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Երևանի 15 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում

Երեկ երեկոյան՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել Երևանի 15 հանրային սննդի կետերում…
Դիտել

Ներքաղաքական մթնոլորտում լարվածություն կա․Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում…
Դիտել

Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել ՌԴ քաղաքացիներին

ՌԴ քաղաքացիները Սևանա լիճ են մտել հեծանվանավակով և չեն կարողացել մոտենալ ափին․ նրանց օգնել են ջրափրկարարները։ Տեղեկությունը հայտնում…
Դիտել

Լեզվակռիվ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի նիստում

Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի ընթացքում քննարկվում էր ընդդիմության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share