Այլ առաջարկություն-դիմում մեզ չի ներկայացվել. Խամոյանը՝ ՄԻՊ թեկնածուի մասին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Ագնեսա Խամոյանը մանրամասներ է հայտնել ՄԻՊ պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածությունը առաջադրելու մասին։ 

«Հաշվի առնելով ՄԻՊ պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածության առաջադրման շուրջ ծավալվող քննարկումը, հարկ եմ համարում ընդգծել.
«Հայաստան»  խմբակցությունը նման որոշում կայացրել է՝ ընդառաջելով մի շարք հասարակական նախաձեռնությունների մանակ-դիմումի ՄԻՊ պաշտոնում առաջադրելու Էդգար Ղազարյանի թեկնածությունը:
Որոշման հիմքում բացառապես խորհրդարանական ընդդիմության կողմից հասարակական և մասնագիտական նախաձեռնությունների հետ համագործակցության կարեւորումն է: 
Հարկ եմ համարում նշել, որ վերոհիշյալից բացի  այլ առաջարկություն-դիմում այլ խմբերի կամ անհատների կողմից մեզ չի ներկայացվել: Նման ևս երկրորդ դիմումի դեպքում այն միանշանակ դառնալու էր քննարկման առարկա և ըստ այդմ կորոշվեր, թե թեկնածուներից ում կառաջադրեինք այդ պաշտոնում:  
Հարկ եմ համարում ընդգծել նաեւ, որ այս ընթացքում խմբակցությունն ինքը դիմել է տարբեր հեղինակավոր իրավապաշտպանների առաջադրման առաջարկով, սակայն հաշվի առնելով այս իշխանությունների կանխատեսելի եւ միանձնյա որոշումների կայացման գործելաոճը, վերջիններս նպատակահարմար չեն համարել առաջադրվել»,- այս մասին Ագնեսա Խամոյանը գրել է իր «Ֆեյսբուքի» էջում։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուրախ ենք Գերմանիայում ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. Վիկտոր Ենգիբարյան

Հաջորդը

Հայաստանի իշխանությունները շարժվում են Ռուսաստանից հեռանալու ճանապարհով. Զատուլին

Առնչվող նյութեր
Դիտել

Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության…
Դիտել

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մանուկյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում…
Դիտել

Սա միայն սյունեցիների, կամ Գեղարքունիքի մարզում ապրող մեր հայրենակիցների կռիվը չէ․Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրել է․ «Ընդամենը 20-25 օր առաջ, վարչապետն, ակնհայտորեն, նախընտրական գործընթացների շրջանակներում,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share