Այս պահի դրությամբ Ադրբեջանը ևս 10 քառակուսի կմ օկուպացրել է ՀՀ-ից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացրել է ևս 10 քառակուսի կմ տարածք։

Նրա խոսքով. «ՀՀ տարածք թշնամի ներխուժել է, դա փաստ է: Նախորդ տարվա մայիսի 12-ին 40քառակուսի կմ տարածք օկուպացրել են մեր երկրից:

Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ևս 10 քառակուսի կմ օկուպացրել են մեր երկրից»: Փաշինյանը վստահեցրել է, որ ՀՀ զինուժն աշխատում է այն վերացնելու ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն այսօր ունի անվտանգային ու գոյաբանական պրոբլեմ. «Բայց պետք է գնանք այդ հարցերի կարգավորմանը։ Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ»։

Վարչապետն ասաց, թե ստորագրելու է այդ որոշումը՝ առանց մտածելու, թե ինչ կլինի հետո իր հետ. «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաշինյանն ու Ալիևը հաստատել են Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու մտադրությունը. ՌԴ ԱԳՆ

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Սամարղանդում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին

Առնչվող նյութեր
Դիտել

Վահրամ Դումանյանն ընդունել է շախմատի աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ…
Դիտել

Հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ դեղաչափով պատվաստման ուղեցույցը

Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու ուղեցույցը: COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից…
Դիտել

Բաքուն պատրաստ է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով

РИА Новости-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման Բաքվի պատրաստակամության…
Դիտել

Ցանկանում ենք՝ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն ԼՂ ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև․ Կատրին Կոլոնա

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը՝ նշելով, որ դա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share