Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Գյումրի

Շիրակի մարզում առողջապահական զարգացման ծրագրերին հետևելու և խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Գյումրիում էր:

Մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ նախարարն այցելել է Գյումրու մի շարք բուժկենտրոններ:

«Գյումրի բժշկական կենտրոնի» նյարդաբանության և սրտի կաթվածի բաժանմունքում 2022թ.-ին ներդրված գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակներում արդեն մոտ 5 տասնյակ պացիենտ բուժում է ստացել:
Կենտրոնում ընդլայնվել են նաև ուռուցքաբանական ծառայությունները, քիմիաթերապիայի բաժանմունքը հագեցել է անհրաժեշտ սարքավորումներով:

«Մեզ համար մարզային համաչափ զարգացումը առողջապահական համակարգի գլխավոր սկզբունքներից է: Ուրախ եմ, որ դժվարամատչելի մի շարք ծառայություններ հասանելի են արդեն Գյումրիում: Այցիս նպատակն է քննարկել մյուս բուժկենտրոնների հետ կապված առաջիկա ծրագրերը», – մարզային լրագրողների հետ զրույցում նշել է Անահիտ Ավանեսյանը:

Այցը շարունակվել է «Գյումրի բժշկական կենտրոնի» մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում, ինչպես նաև «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում»:

Նախարարը շրջել է կատարել նաև «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում», ծանոթացել մատուցվող ծառայութուններին և շենքային պայմաններին:

Անահիտ Ավանեսյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ քննարկվել է նաև Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի շենքային պայմանների բարելավմանն առնչվող հարցեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պարզվել են Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները

Հաջորդը

Լավրովը Բայրամովի հետ հաջորդ շաբաթ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել են ՀՀ եւ ՌԴ միջեւ մաքսային գործակցության հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է  ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:…
Դիտել

Արցախից Երևան տեղափոխված պացիենտի առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

Արցախից Երևան տեղափոխված սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share