Անկանխիկ գործարքներ կատարած շուրջ 50,000 քաղաքացու տրամադրվել է շուրջ 168 մլն դրամ ընդհանուր հետվճար. նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդում է, որ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 50,000 կենսաթոշակառու և նպաստառու․ վերջիններս կատարած գործարքների դիմաց ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 168 մլն դրամ հետվճար։

Ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են ավելի քան 1,8 մլրդ դրամի անկանխիկ շրջանառություն։

Հիշեցնենք, որ 10% հետվճարի ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ։ Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վահե Հակոբյանի կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում

Հաջորդը

Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը. «Հայաստան» խմբակցություն

Առնչվող նյութեր
Դիտել

Վրաստանը թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին թույլ է տալիս իր տարածքով չարգելված զինատեսակներ ներկրել. Դարչիաշվիլի

Վրաստանի ԱԳ նախարարը անդրադարձել է Վրաստանի տարածքով Հայաստան ու Ադրբեջան զենքի փոխադրման հարցերին։ Դարչիաշվիլին, մասնավորապես, հայտարարել է. «Ցանկացած երկիր…
Դիտել

Գազի գինը Հայաստանում 10 տարի չի բարձրանա

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի առուվաճառքի մասին 2013 թվականին կնքված համաձայնագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին արձանագրության…
Դիտել

ՀՀ ֆինանսների նախարարության եւ ACCA-ի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները ՀՀ եւ ՌԴ ֆինանսների նախարա­րությունների միջեւ 2020-2022թթ. երկկողմ համագոր­ծակ­ցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը մասնակցում են Մոսկվայում ընթացող «Ինտեգրացված հաշվետվողականության կիրառման…
Դիտել

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 10-ից 11-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share