Անհավատալի է թվում, որ «Վերին Լարսում» ընդհանրապես խցանումներ չեն լինի․ Փաշինյան

«Վերին Լարսի» անցակետի երթևեկելի նոր գոտիների վերակառուցումը կավարտվի հունիսի 15-ին. այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Երեկ հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի հետ, մանրամասն քննարկել ենք հարցեր, այդ թվում ՝ «Վերին Լարս» անցակետի վերակառուցման հարցերը, նա համապատասխան խոստումներ է տվել ՝ մինչև հունիսի 15-ը ավարտել բոլոր աշխատանքները։ Ինչպես հասկանում եմ, խոսքը ևս չորս գոտու կառուցման մասին է», – ասել է Միշուստինը ՝ հավելելով, որ նախարարն իրեն ծանոթացրել է աշխատանքների կատարման ընթացքին։

ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուսլան Դավիդովին, ով հայտնել է՝ եթե մինչև հունիսի 15-ը Տրանսպորտի նախարարությունը հանձնի ճանապարհային գծերը, ապա անցակետում առաջացած խցանումը կվերացվի մեկ շաբաթվա ընթացքում։

Ըստ նրա, կլինի 39 գոտի, որից 15-ը բեռնատարների համար. «Մինչև վերակառուցումը օրական անցնում էր մինչև 1200 բեռնատար և 3500 մարդատար մեքենա: Այժմ մենք ակնկալում ենք, որ օրական մինչև 1500 բեռնատար կարող է անցնել»,- ասել է նա։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել, ասելով, թե դա լավ լուր է. «Անհավատալի է թվում, որ «Վերին Լարսում» ընդհանրապես խցանումներ չեն լինի։ Հիմա արդեն ոչ միայն քննարկել ենք, այլև խոստումը կա, նշանակում է պետք է անել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին տեղեկատվություն է տրամադել 2 հայ զինծառայողի վերաբերյալ

Հաջորդը

Էրդողանը զանգահարել է Պուտինին

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն պարապմունքները կրթական հաստատություններում

Դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն պարապմունքները բոլոր այնկրթական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման…
Դիտել

Արցախից ծանր վիճակում գտնվող երեխա է տեղափոխվել Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում «ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4…
Դիտել

Արդեն երկու ժամ Սոթքի ուղղությամբ մարտերը շարունակվում են

Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share