Աննա Վարդապետյանի հրամանով՝ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արմավիրի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Մասնավորապես` Արմավիրի մարզի դատախազի տեղակալը, N քրեական գործով (վարույթով) մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, դատախազական ներգործության միջոցներ չի ձեռնարկել նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումներ թույլ չտալու, անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունները ժամանակին կատարելու ուղղությամբ, ինչի հետևանքով, վարույթն իրականացնող մարմինը տևական ժամանակ դրսևորել է անգործություն:

Դրանից բացի, որպես հսկող դատախազ, պատասխանատու լինելով քրեական հետապնդման հարուցման իրավաչափության համար, շուրջ երկու ամիս քրեական վարույթով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացած լինելու պայմաններում, որոշում չի կայացրել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը փոփոխելու վերաբերյալ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մխիթարյանը ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն գոլի հեղինակի հավակնորդ է

Հաջորդը

Ադրբեջանն ու Թուրքիան սպասում են, որ Հայաստանը կընդունի մեկնած ձեռքը. Թուրքիայի ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում վիճաբանության ժամանակ կինը դանակահարել է ամուսնուն

Երևանի Մովսես Խորենացի փողոցի շենքերից մեկում կինը դանակով հարվածել է ամուսնուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ «Ոստիկանության Երևան…
Դիտել

Զենք կրողը պետք է չունենա որոշակի հիվանդություններ. առողջապահության նախարարությունը պարզաբանել է

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանումներ է ներկայացրել զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու՝ կառավարության երեկ ընդունած որոշման վերաբերյալ։ «Հաշվի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share