Ապարանում 3 անձի սպանության գործով մեղադրվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզերը ստացած տեղեկությունն իրացրին Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ: Մայիսի 24-ին, ժամը 18-ին, մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին անցած տարվա նոյեմբերից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 33-ամյա մի տղամարդու:

Դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի հունիսի 19-ին: Արագածոտնի մարզի Նիգավան գյուղ տանող ճանապարհի դաշտամիջյան տարածքում ծագած վիճաբանության ժամանակ 33-ամյա տղամարդն ու ընկերը, երկուսն էլ զինված որսորդական ողորկափող հրացաններով, կյանքից զրկելու դիտավորությամբ բազմաթիվ կրակոցներ էին արձակել մի խումբ անձանց ուղղությամբ: Միջադեպին զոհ էր գնացել երեք անձ, ևս չորս հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված տարաբնույթ միջոցառումների արդյունքում առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել էր, ճշտվել էին վիճաբանության դրդապատճառներն ու մասնակիցների ինքնությունը, յուրաքանչյուրի մասնակցության չափը: Կրակողներից մեկը հայտնաբերվել էր, իսկ Երևանում հաշվառված 33-ամյա տղամարդը խուսափել էր քննությունից: Լրացվեց և այդ բացը: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք շարունակում ենք հորդորել երկու կողմերին՝ համաձայնության հասնելու համար. Պետդեպ խոսնակ

Հաջորդը

Սևանի «Սպիտակ ափ» տարածքի ջրային հատվածից դուրս են բերվել 19 ապօրինի խեցգետնաորսիչներ

Առնչվող նյութեր
Դիտել

Հարկերը չվճարելու նպատակով ՍՊԸ-ում չեն գրանցել տասնյակ վարձու աշխատողների

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում…
Դիտել

Վարույթ է ընդունվել Սուրիկ Խաչատրյանից և փոխկապակցված անձանցից շուրջ 19.1 մլրդ դրամի ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման…
Դիտել

Ձվի շուկայում առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարող սուբյեկտների հետ: Հանդիպմանը մասնակցում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share