Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը. ՀՀ նախագահ

Նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիթով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով։

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Այս ընտրությունները տեղի են ունենում բացառիկ բարդ և ճգնաժամային պայմաններում, մեր ժողովուրդն ու պետությունն անցնում են դժվարին փորձությունների միջով:

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ եմ անում լինել առավելագույնս զուսպ, հարգել ընտրողին ու մրցակցին, ցուցաբերել խոհեմություն ու հանդուրժողականություն, ընտրական գործընթացն անցկացնել քաղաքակիրթ քաղաքական մշակույթի մթնոլորտում:

Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ քարոզչական անազնիվ տեխնոլոգիաներին, հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու հավաքական նպատակին:

Պետական բոլոր կառույցները պարտավոր են առավել պատասխանատվությամբ վերաբերվել իրենց պարտականություններին:

Հատկապես մեծ պատասխանատվություն ունեն իրավապահ մարմինները: Նրանք պարտավոր են գործել մեծ պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ երաշխավորելու օրինականությունն ու իրավունքի գերակայությունը, ապահովելու հասարակական կարգը, ընտրությունների բնականոն ընթացքը:

Դիմում եմ բոլոր ընտրողներին՝ ընտրություններին ակտիվորեն մասնակցելով դրսևորենք մեր վերաբերմունքը քաղաքական այս կամ այն ուժի, այս կամ այն քաղաքական գործչի հանդեպ՝ խորապես գիտակցելով, որ ընտրություն ենք կատարում մեր երկրի ապագայի, զարգացման հեռանկարի, մեր սերունդների բարեկեցության համար:

Հաջողություն մաղթելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին՝ ուզում եմ հիշեցնել, որ այս ընտրությունները, արտահերթ և նաև արտակարգ, երկրի համար բախտորոշ լինելով հանդերձ, բնականոն քաղաքական գործընթաց են, որին պետք է վերաբերվել մեծ պատասխանատվությամբ, և որից Հայաստան պետությունը և մեր ժողովուրդը պետք է դուրս գան արժանապատվորեն»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գերակա շահերի զոհերը

Հաջորդը

Ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնում գործակցել ընտրությունների մասնակից բոլոր կուսակցությունների ու դաշինքների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Շախմատի կանանց ընտրանին հաղթեց Անգլիային. Օլիմպիադա

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը շարունակում է հաղթանակների շարքը Համաշխարհային Օլիմպիադայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց ընտրանին Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում մրցեց…
Դիտել

Արցախի ՊԲ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիսարևմտյան ուղղությամբ…
Դիտել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են թաքցված կասկածելի դեղահաբեր

Հուլիսի 11-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձի…
Դիտել

Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայության միջև երկխոսությունը այժմ կենսական է. Միշել

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին և Քիշնև սպասվող հանդիպմանը։  Միշելը, մասնավորապես,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share