Առուշ Առուշանյանը պատգամավորի մանդատից հրաժարվում է

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Առուշ Առուշանյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին Առուշանյանը տեղեկացրել է կալանավայրից տարածած հայտարարությամբ:  

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ընդգրկված լինելով «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում` այսօր մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։ Նման որոշում եմ կայացրել այն պարզ պատճառով, որ ոչ միայն ինձ չեմ տեսնում օրենսդիրում, այլև ցանկանում եմ լինել ձեր կողքին, ձեզ հետ միասին շարունակել շենացնել մեր սիրելի Գորիս համայնքը, ուզում եմ ապրել ու արարել իմ հարազատ քաղաքում, ամբողջ ներուժս ներդնել հանուն մեր համայնքի բարգավաճման ու իմ սիրելի գորիսեցիների բարօրության։

Այս փուլում իմ հիմնական առաքելությունը մեր սիրելի Գորիս համայնքի շարունակական զարգացումն ու առաջընթացն ապահովելն է։ Ուզում եմ վստահեցնել, որ առաջիկա տարիներին աշխատելու եմ առավել ջանասիրությամբ ու եռանդով, որ ձեզնից յուրաքանչյուրը, ով իր վստահության քվեն տվել է հօգուտ մեր դաշինքի համոզվի, որ մեր գործն արդար է, որ մեր նպատակներն ազնիվ են ու հեռուն գնացող։

Ես եղել և մշտապես մնալու եմ ժողովրդիս կողքին։ Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ ես շարունակում եմ սատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քանզի նրան եմ վստահում մեր հայրենիքի պաշտպանությունն ու երկրի արագընթաց զարգացումը։ Աստված բոլորիս պահապան», նշված է Առուշանյանի տարածած հայտարարությունում։

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ համարում ընդգրկված է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Չհասկացա, դուք ի՞նչ գիտեք, որ այդ ճանապարհներն իրենցն է լինելու. ՄԻՊ-ը պաշտոնյաներին

Հաջորդը

«Պատիվ ունեմ» դաշինքը ԱԺ-ից ֆինասավորում չի ստանա

Առնչվող նյութեր
Դիտել

Մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Բելառուսի և Ուկրաինայի սահմանին գտնվող Գոմելի շրջանում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները: Ռուսական պատվիրակությունը գլխավորում…
Դիտել

ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության քրեական հետաքննության գործակալության պատվիրակության հետ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանդիպում են ունեցել ԱՄՆ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share