Ասկերանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ազգային ատելության դրսեւորման դեպքով եւս մեկ գործ

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ս.թ. փետրվարի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի աձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դեռևս չպարզված հրազենից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող նույն գյուղի բնակիչներ՝ Ապրես Մինասյանի, Շահեն Բեգլարյանի և տրակտորով հերկ կատարող տրակտորիստ՝ Կարեն Մելքումյանի ուղղությամբ կրակահերթեր արձակելու, սակայն գնդակները միայն տրակտորին դիպչելու և արդյունքում վնասելու պատճառով՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու հանցագործությունն ավարտին չհասցնելու դեպքի առթիվ ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33,103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանը մարդասիրական միջանցքներ է բացում

Հաջորդը

Արցախի ՊԲ-ն հերքում է Բաքվի տարածած հաղորդագրությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Կառավարությունը կշարունակի աջակցել ֆուտբոլի զարգացմանն ուղղված ՀՖՖ ծրագրերին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ նախագահի առաջին տեղեկալ Արմեն…
Դիտել

Բացահայտվել է «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոցի ՀՀ ներմուծման դեպք․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի…

Ադրբեջանական կողմը գիշերը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, կորուստներ չկան. ՊՆ

Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան…
Դիտել

COVID 19. Մեկ օրում 317 նոր դեպք

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 178702 դեպք,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share