Ավտոմեքենան բախվել է բնակելի տան պատին և բռնկվել

Հոկտեմբերի 9-ին, ժամը 23։24-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է բնակելի տան պատին և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։38-ին, մարվել` 23։42-ին:

Փրկարարները վարորդին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Վարորդը տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Մարտակերտում խաղաղ բնակչի սպանությանը

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1151 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում հրշեջ հենակետեր են տեղակայվել

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով` ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, հրշեջ-փրկարարական ջոկատները հուլիսի 13-ից անցել են ուժեղացված ծառայության: Ինչպես «Արմենպրես»-ին…
Դիտել

Հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարն ու Արցախի նախագահը

Օգոստոսի 5-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Քննարկվել…
Դիտել

«Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են պլանավորված պրովոկացիա». Ա. Քոչարյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ադրբեջանցի «բնապահպան» ակտիվիստների՝ վերջին շրջանում իրականացրած գործողություններին։ Նրա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share