Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: 

Հեռախոսազրույցի առանցքում տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի քննարկումն էր:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր զրուցակցին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից իրականացված սադրիչ գործուղությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը:

Արա Այվազյանն  ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների անընդունելիությունը և անթույլատրելիությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ միջազգային հանրության կողմից Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ նմանօրինակ ոտնձգությունների նկատմամբ հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ պետդեպն արձագանքել է Սյունիքի դեպքերին

Հաջորդը

Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

Օգոստոսի 31-ից հետո ՀՀ հետ կապը կիրականացվի նոր միջանցքով. ԱՀ ՆԳՆ

ԱՀ ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի մինջանցք»-ով երթևեկությունն անվտանգ է: Արցախի Հանրապետություն…
Դիտել

Իտալական քաղաքներից մեկը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհրդի անդամները միաձայն ընդունել են…
Դիտել

Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզի ճանապարհները

Արցախի Խծաբերդ համայնքից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք հիմնականում Շիրակի մարզից են, փակել են Երևան Գյումրի…
Դիտել

Սահմանափակումներ չեն լինի․ Առողջապահության նախարարություն

Հայաստանի առողջապաության նախարարությունը հայտնում է, որ հանրության շրջանում շահարկվող լուրերը՝ թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share