Արա Այվազյանն ու Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք.Պոլ Ռիչարդ Գալագերը քննարկել են հայ գերիների հարցը

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 31-ին  հեռախոսազրույց է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ:

ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել խորացնելու և ամրապնդելու Սուրբ Աթոռի հետ պատմական և հոգևոր համընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները: Մտքեր են  փոխանակվել սերտ երկխոսության և բարձր մակարդակով շփումների դինամիկայի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ռազմական գործողությունների դադարեցմանը և պատերազմին հաջորդած շրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանցիսկոս Պապի կոչերը:

ՀՀ ԱԳ նախարարը Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին ներկայացրել է նաև թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Որպես անհապաղ լուծում պահանջող հարց՝ նախարարն շեշտել է ադրբեջանական կողմի պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անվտանգ հայրենադարձումը:

Ընդգծելով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության հրատապությունը՝ նախարար Այվազյանը խստագույնս դատապարտել է  Ադրբեջանի իշխանությունների կողմից քրիստոնեական մշակութային արժեքների միտումնավոր պղծման և ոչնչացման քաղաքականությունը: Այս առնչությամբ կարևորվել է միջազգային հանրության գործուն միջամտությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ Պետդեպը արձանագրել է Թուրքիայի մասնակցությունն Արցախի պատերազմին

Հաջորդը

Շուշիում «Իսկանդեր» համալիր է օգտագործվել. Ադրբեջանը հաստատում է

Առնչվող նյութեր
Դիտել

Վահան Քերոբյանը հանդիպել է գործարարների հետ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է գործարարների հետ։ Այս մասին տեղեկացրել են Էկոնոմիկայի նախարարությունից։ Առանձին հանդիպումների ընթացքում…
Դիտել

Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներին

Արցախի ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը:…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1631 նոր դեպք

Փետրվարի 7-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1631 նոր դեպք: Կատարվել է 4803 թեստավորում, առողջացել՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share