Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախագահին մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ում առկա իրադրության վերաբերյալ

Երեւանում կայացել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ զրույցը գնահատում է բավականին բովանդակային:

Արարատ Միրզոյանը  Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ նշեց, որ իրենց քննարկման օրակարգում եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

«Գործընկերոջս մանրամասներ  ներկայացրեցի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ: Քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում տիրող իրավիճակին վերաբերող խնդիրները»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանն ու Զբիգնև Ռաուն քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակ, ԵԱՀԿ-ում լեհական նախագահության առաջնահերություններին և հեռանկարներին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության առաջարկը կործանարար է. Արման Թաթոյան

Հաջորդը

2016-ի ապրիլը՝ 2020-ի ողբերգության սկիզբ

Առնչվող նյութեր
Դիտել

Սպասվում են տեղումներ եւ օդի ջերմաստիճանի բարձրացում

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի տարածքում մարտի 21-ի ցերեկը, 22-ին…
Դիտել

ՀԲ-ն գնահատում է, որ 2022 թվականի տնտեսական աճը կկազմի 10.8 տոկոս, որն ամենաբարձրն է տարածաշրջանում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Համաշխարհային բանկը հրապարակել է գլոբալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share