Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը, Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, ՀԿԳ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը, ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ստորաբաժանման ղեկավար Ալեքսիս Հաֆտվանին, նույն ստորաբաժանման ավագ իրավախորհրդատու Ադի Հոլովեյը և քաղաքական խորհրդատու Կրիստինա Հանսելը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդեն ստեղծված արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը մանրամասն ներկայացրել է այն ոլորտները, որտեղ փոխհամագործակցությունը բավական արդյունավետ զարգացումներ ունի՝ արժևորելով երկարամյա համագործակցության ընթացքում կիբեռհանցագործության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ընտանեկան բռնությունների ոլորտներին վերաբերող մի շարք համատեղ ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները:

Կոմիտեի նախագահը վստահեցրել է նաև, որ քրեական գործերով ցուցաբերվող միջազգային իրավական օգնությունը այսուհետ ևս կկրի շարունակական բնույթ, ինչն էլ ավելի կնպաստի  հանցավորության դեմ պայքարում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Դեսպան Լին Թրեյսին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին՝ պաշտոնի նշանակվելու առթիվ:

ՔԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը կարևորել են նաև փոխադարձ իրավական օգնության շրջանակներում քննիչների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և անցկացնելու գործընթացը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել և ընդլայնել համագործակցությունը, էլ ավելի զարգացնել ձևավորված ավանդույթները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կապան-Գորիս ավտոճանապարհին բեռնատար է այրվում

Հաջորդը

Իրանում հանդիպել են ՀՀ եւ Կորեայի Հանրապետության դեսպանները

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Մահացել է 17 մարդ

Ապրիլի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 208818 դեպք, որոնցից 189017-ն` առողջացած, 3895-ը` մահվան ելքով:…
Դիտել

Ադրբեջանական տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները․ ՄԻՊ (լուսանկարներ)

Ադրբեջանական տեսախցիկները Որոտանում անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տներ, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը։ Այս մասին ահազանգում…
Դիտել

«Mitsubishi Heavy Industries Russia» ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 19-ին ընդունել է «Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share