Արթուր Դավթյանը պարգևատրվել է «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով, որը հանդիսանում է դատախազական այս կառույցի բարձրագույն պարգևը:

Պարգևը ՀՀ գլխավոր դատախազին հանձնվել է Մինսկում կայացած ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստի ընթացքում:

Այս կրծքանշանը շնորհվում է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազությունների միջև փոխգործակցության ամրապնդման և զարգացման, օրենքի և իրավակարգի ամրապնդման ոլորտում դատախազությունների դերակատարության բարձրացման գործում  ունեցած բացառիկ վաստակի, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերված նշանակալի անձնական, մասնագիտական ներդրման համար:

ՀՀ գլխավոր դատախազը ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կողմից նման պատվի արժանացած 10-րդ անհատն է կրծքանշանի, որպես պարգևի, հիմնադրումից ի վեր:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Հաջորդը

Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել. Հրաչյա Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը

Կոչ ենք անում կողմերին ամբողջությամբ ավարտել բոլոր գերիների ու ձերբակալվածների փոխանակման գործընթացը։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել…
Դիտել

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ՝ ավտոբուսների գնման ընթացակարգերում իրավախախտման առնչությամբ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել…
Դիտել

Կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ քննչական կոմիտե և մասնակցել կառույցի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Միջոցառմանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share