Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահի հետ

Մայիսի 10-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:

Ա. Գրիգորյանը և Ի. Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող վերջին զարգացումները: ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի շարք հարցերի շուրջ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը՝ կողմերը շեշտել են, որ ԼՂ հայերի իրավունքները և անվտանգությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն: Ռուսական կողմն ընդգծել է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի և գործի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կասեցվել է դեղորայքի մատակարարումը Արցախ

Հաջորդը

Կոռուպցիոն չարաշահումներ Իջևանի նախկին ղեկավարի մասնակցությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ-ն` Հայաստանի հանդեպ ՌԴ քաղաքականության մասին

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է ՀՀ նկատմամբ ՌԴ քաղաքականության և ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարություններին։…
Դիտել

Գերիների վերադարձի հարցում Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից․Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահը հայ գերիների հարցով նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին։ Այս մասին տեղեկացնում է…
Դիտել

«Նկատողություն» տույժ՝ երկու դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share