Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

Փետրվարի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար: Քարտուղարը հաջողություն է մաղթել պարոն Դեվալին հետագա գործունեության մեջ:

Ն.Գ. Կիշան Դան Դեվալն ուրախությամբ ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունների մի շարք ոլորտներում նկատվում է զարգացման բարձր դինամիկա: Դեսպանը վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է միայն դրական տպավորություններով և որ հետագայում ևս նպաստելու է երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացմանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաքերային հարձակման են ենթարկվել ՆԱՏՕ-ի կայքերը

Հաջորդը

Մեր անմեղությունը մենք այնտեղ կապացուցենք․Օհանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ անձամբ մասնակցելու G7 գագաթնաժողովին, որը տեղի է ունենում ճապոնական Հիրոսիմա քաղաքում։…
Դիտել

Վարչապետն ու Գերմանիայի ԱԳ պետնախարարն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին: Վարչապետը ողջունել է պարոն…
Դիտել

Հայաստանը Ռուսաստանից չի ստացել սպառազինությունը, որի համար վճարել է․ ԱԳ փոխնախարարը հաստատում է

Այսօր լրագրողները ԱԺ-ում փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանին խնդրել են մեկնաբանել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, ով հարցազրույցում նշել էր,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share