Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիր է ներկայացվել ԱԺ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի հունվարի 23-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Ա.Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա.Չ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա.Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը:

ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հաջորդը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 376 դեպք, որից 175-ը՝ արտակարգ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանցիները կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս…
Դիտել

ՄԱԿ-ի ԳԱ-ն Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դուրս բերել զորքերը Ուկրաինայից

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել բանաձեւին, որը դատապարտում է ռուսական զինված ներխուժումն Ուկրաինա և կոչ…
Դիտել

Գերեզմանատան հսկիչին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են…
Դիտել

Շվեյցարական «Բազելը» հետաքրքրված է Երևանի «Փյունիկի» կիսապաշտպանով

Շվեյցարական «Բազելը» հետաքրքրված է Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի ծառայություններով, հայտնում է Transfermarkt-ը։ Աղբյուրը Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share