Արսեն Զախարյանի՝ «Չելսի» տեղափոխության հարցով բանակցությունները շարունակվում են

Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի՝ «Չելսի» տեղափոխության հարցով բանակցությունները շարունակվում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Championat.com-ը` մեջբերելով ֆուտբոլիստի խոսքերը. «Այս պահին ես այդ մասին չեմ մտածում: Այս մասին կարող եք հարցնել ակումբում: Բանակցությունները շարունակվում են, բայց ավելին ասել չեմ կարող»:

Ընթացիկ տարվա սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ հայկական արմատներով ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը չի տեղափոխվի Լոնդոնի«Չելսի»: Զախարյանի տեղափոխությունն անգլիական ակումբ չէր կայացել Ռուսաստանի Դաշնության դեմ գործող պատժամիջոցների պատճառով: 

Արսեն Զախարյանի ներկայիս պայմանագիրը Մոսկվայի «Դինամո»-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:  Նա ռուսաստանյան ակումբի կազմում մասնակցել է 52 խաղի, դարձել է 13 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ: 2021 թվականին Զախարյանը նորամուտն է նշել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում և մինչ օրս անցկացրել է 4 հանդիպում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմից ներկայացված առաջարկները. Փաշինյանը՝ Խովաևին

Հաջորդը

Արարատ Միրզոյանն ու Իգոր Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման թեման

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի ազգային հավաքականը 2 ընկերական հանդիպումներ կանցկացնի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2 ընկերական հանդիպում:  Մեր ընտրանին նախ նոյեմբերի 16-ին Պրիշտինայի…
Դիտել

ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել սահման․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությունը: Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանական ԶՈւ ստորաբաջանումները հրետանային միջոցներով, ականանետեր եւ ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share